Բեքհեմը և իր որդիները հանգստյան օրերն անցկացրել են հոկեյի դաշտում: Պարզվում է, որ և′ Դևիդ Բեքհեմը, և′ իր որդիները անտարբեր չեն ձմեռային խաղերի նկատմամբ:
Նրանք խաղի ողջ ընթացքում և′ ուրախանում էին, և′ հիասթափվում: Խաղը տեղի էր ունենում "Staples Center" մարզադաշտում: Ուիլլ Փերելը նույնպես հետևում էր խաղին: