Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը կարող Է աշխատանքի ընդունվել որպես «շտապ օգնության» ուղղաթիռի օդաչու: Այդ մասին գրել Է SundayTimes թերթը՝ վկայակոչելով արքայազնի շրջապատի սեփական աղբյուրներ:
«Քեմբրիջի դուքսը կարող Է որպես «շտապ օգնության» ուղղաթիռի օդաչու աշխատանքի ընդունվել Նորֆոլքից ոչ հեռու գտնվող կայաններից մեկում: Շուրջ մեկ տարի առաջ Ուկլյամը թողել Է ծառայությունը թագավորական ռազմաօդային ուժերում, որտեղ փրկարարական ուղղաթիռի օդաչու Էր:
Բայց, ինչպես երեւում Է, նրա համար դժվար Է դիմակայել երկինքում սավառնելու ձգտմանը: Ներկայում պլանավորվում Է, որ արքայազնը որպես ուղղաթիռի օդաչու աշխատանքի կընդունվի (բուժօգնություն ցույց տվող) East Anglian ընկերությունում՝ իր քաղաքամերձ տնից ոչ հեռու:
Օգնականների խոսքով՝ արqայազնն այն կարծիքին Է, որ առայժմ պատրաստ չԷ կրելու թագավորական ընտանիքի անդամի պարտականությունների ամբողջ բեռը»,- գրել Է հրատարակությունը:
Ուիլյամը Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերում ծառայել Է ավելի քան յոթ տարի եւ օդաչուի կարգավիճակում օդում եղել Է 1301 ժամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: