Մեծ Բրիտանիայում հարձակվել են Բազ անունով 7-ամյա կատվի վրա, որը նման է Հիտլերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հարձակման հետևանքով կենդանին լուրջ վնասվածքներ է ստացել:

 

Կատվի տերը՝ 26-ամյա Քրիստի Սպեորրուն վստահ է, որ կատվի վրա հարձակվել են նրա արտաքին տեսքի պատճառով, քանի որ վերջինս Հիտլերի նման բեղեր ունի: Նա պատմել է, որ մի քանի օր առաջ Բազին բաց է թողել զբոսնելու, սակայն նա գիշերը չի վերադարձել: Երկարատև փնտրտուքներից հետո նրան գտել են աղբարկղի մոտ` տարբեր վնասվածքներով: Անասնաբյուժի հետազոտությունից հետո պարզվել է, որ նա մեքենայի տակ չի ընկել, այլ նրան ծեծել են:

 

Սպեորրուն նշել է, որ իր ընկերները և ծանոթները մշտապես զվարճացել են նրա արտաքինով` չնայած նման է Հիտլերին, բայց չափազանց բարի կատու է: