Եթե դուք ունեք ընտանի կենդանի, ապա հավանաբար գոնե առնվազն մի քանի անգամ խոսել եք նրա հետ, այնպես ինչպես մարդ և մտերիմ ընկեր: Բայց կենդանիները խոսել չգիտեն: Կամ էլ կարող են խոսել: Առաջարկում ենք Ձեզ ընթերցել տասը տարբեր կենդանիների մասին, որոնք որքան էլ, որ զարմանալի է խոսել գիտեն:

1.Կոշեկն ասիական փիղ է, որը յուրահատուկ տաղանդ ունի՝ կարողանում է խոսել, չնայած գիտի կորեերեն ընդամենը հինգ բառ՝ բարև, նստել, ոչ, պառկել և լավ բառերը: Կոշեկն ապրում է Հարավային Կորեայի «Էվերլենդ» կենդանաբանական այգում: Փղի մարզիչները հայտնում են, որ Կոշեկը սկսել է խոսել մարդկային լեզվով դեռ 2004 թվականից, որից հետո նրա մոտ սկսել է զարգանալ խոսելու ունակությունները:

talkinganimals01 10 удивительных животных, которые умеют говорить

2.ՆՈԿ-ը իր առաջին բառերն արտաբերել է 1984 թվականին՝ 9 տարեկան հասակում: Մարդու համար սա բավականին ուշ տարիք է համարվում, սակայն ոչ ՆՈԿ-ի համար: Նրան որսացել են 1977 թվականին, երբ նա դեռ ձագ էր, և արդյունքում՝ նա սովորեց կրկնօրինակել մարդկային խոսքը բավականին վաղ հասակում։ Ցավքո, նրա ունակությունը հանկարծակի անհետացավ, երբ նա չորս տարի անց սեռական հասունացման հասավ: Այնուամենայնիվ, փաստը, որ նման բան առհասարակ տեղի է ունեցել, զարմանալի է:

talkinganimals02 10 удивительных животных, которые умеют говорить


3.Ալեքս մոխրագույն թութակը գիտական հետազոտությունների է ենթարկվել 13 տարի: Նրան գնել են, երբ նա դեռ մեկ տարեկան էր: Նրա տերը՝ Իրեն Պեպերբերգը Արիզոնայի համալսարանում կենդանիների հոգեբան է աշխատել և սովորեցնում էր կենդանիրներին շփվել կենդանական աշխարհի այլ կենդանիների հետ: Անգամ Ալեքսի անունը Animal Learning Experiment անվանումով հետազոտման փորձի հապավումն է: Իր կյանքի վերջում՝ 2007 թվականին, թութակը տարբերում էր 50 օբյեկտ, ուներ 100 բառից բաղկացած բառապաշար, ասում էին՝ նա չորս տարեկան երեխայի մտածողություն ունի: Իր տիրոջն ուղղված թութակի վերջին խոսքերը եղել են՝ «Քեզ լավ պահիր»:

talkinganimals03 10 удивительных животных, которые умеют говорить

4.Գուվեր փոկին 1971 թվականին գտան Ջորջ և Էլիս Սվոլոուները, երբ նա դեռ ձագ էր: Նրա «մարդ ծնողները» շատ լավ են կենդանու մասին հոգ տարել. նա ստացել է անուն, կերել է տոննաներով ձուկ և շուտ մեծացել: Մեծանալուց հետո սկսել է ապրել իր «ծնողների» տան մոտ գտնվող լճակում: Այստեղ էլ սկսել է խոսել և նմանակել ձայներ, այդ թվում՝ յուրահատուկ անգլիական շեշտադրությամբ: Արդյունքույմ Գուվերը տեղափոխվել է Նոր Անգլիայի ջրաշխարհ, որտեղ զվարճացնում էր իր այցելուներին՝ «Դե, ողջույն», «Կորի’ր այստեղից» արտահայտություններով: Գուվերը մահացել է 1985 թվականին:


5. Օդին՝ չնայաց իր հիմար անվան, ամենևին էլ հիմար չի: Չնայած Օդիի բառապաշարը սահմանափակվում է ընդամենը երեք բառով, սակայն այդքանն էլ բավական եղավ ԱՄՆ-ի բնակիչների ուշադրությունը և սերը գրավելու համար: Շանը ցուցադրել են նաև «Поздно ночью» հեռուստաշոուի ժամանակ, որտեղ շունը գոչում էր իր տիրոջ համար «Ես քեզ սիրում եմ»:

talkinganimals04 10 удивительных животных, которые умеют говорить

6.Նկիսին շատ ավելի մեծ բառապաշար ունի և ավելի խորն է ընկալում շրջապատը, քան նախորդ թութակը: Նա գիտի 950 բառ, նա կարողանում է դրանք օգտագործել ճիշտ կոնտեքստում, հաճախ նա խոսում է ամբողջական նախադասություններով: Նա նաև կարողանում էր անվանումներ հորինել այն իրերի համար, որոնք անվանումն իրեն ծանոթ չէր:

talkinganimals05 10 удивительных животных, которые умеют говорить

7.Չնայած Բլեկի կատուն գիտական հետազոտությունների չի ենարկվել, սակայն նրան նույնպես կարելի է ասել ամենահյատնի խոսող կենդանիներիղց մեկին: Նա կարողանում էր ասել «Ես սիրում եմ քեզ» և «Ուզում եմ մայրիկի մոտ»: 1970-ականներին Բլեկին գումարով հանդես էր գալիս տեղի հեռուստատեսությամբ:

talkinganimals06 10 удивительных животных, которые умеют говорить

8.Միշկան՝ խոսացող խասկին, նոր ինտերնետ-սենսացիա է դարձել։ Նրա հարստացող բառապաշարում կան այնպիսի խոսքեր, ինչպես «Բարև», «Ես քեզ սիրում եմ», «Ես սոված եմ»: Լավ է, որ խասկին կարողանում է արտաբերել ընդամենը այս երեք բառակապակցությունները, թե չէ բավականին մեծ պահաջների ցուցակ կկազմվեր:

talkinganimals07 10 удивительных животных, которые умеют говорить

9.18 տարեկան Էյնշտեյն թութակը՝ Թենեսի նահանգի Նոքսվիլի կենդանաբանական այգու բնակիչը, գիտի մոտ 200 բառ, 70 ժեստ և կարողանում է մարդկանց իրարից տարբերել: Երբ նրան հարցրել են՝ ինչ կանի, եթե արախիս ստանա, նա գլուխը շարժել է և ասել. «Աստված իմ, Աստված իմ»:

talkinganimals08 10 удивительных животных, которые умеют говорить

10.Կապիկ Լյուսիի մասին պատմվում է Թեմերլի «Մեծացնել մարդ. Շիմպանզեի աղջիկը Հոգեթերապևֆտների ընտանիքում» վեպում:
Թեմերլինը և նրա կինը Լյուսիին մեծացրել են մարդու պես, սովորեցրել ուտել սպասքի օգնությամբ, ճիշտ պահել սեղանի շուրջ և հագնվել: Լյուսին սովորել է 140 բառ, որոնք պարբերաբար օգտագործել է:

talkinganimals09 10 удивительных животных, которые умеют говорить