YouTube-ի «աստղ» Թարա անունով կատուն, որն իր տերերի 4-ամյա տղային փրկել է հարևան շան հարձակումից, առաջին անգամ հայտնվել է հասարակության առջև: Նրան հրավիրել են բեյսբոլի պատանեկան մրցախաղի: Պատվավոր հյուրը խորհրդանշական կերպով գնդակը մտցրել է խաղի մեջ, տեղեկացնում է Reuters-ը:

 

Հերոսուհի կատվի մասնակցությամբ տեսահոլովակը սոցիալական ցանցերում արդեն հավաքել է ավելի քան 20 միլիոն դիտում: Հսկման խցիկների տեսագրության մեջ երևում է, թե Թարան ինչպես է չորսամյա Ջերեմիին փրկում հարևան շան հարձակումից: Տղան միայն քերծվածքներ է ստացել, իսկ լաբրադորի տերերը համաձայնել են թունավորելով սպանել իրենց շանը