Նիցցայի հիվանդանոցում վախճանվել է Էլեն Պաստորը՝ Մոնակոյի ամենահարուստ ընտանիքի գլխավորը, ընտանիք, որն իշխանապետության անշարժ գույքի զգալի մասի սեփականատերն է: 

 

77-ամյա Էլեն Պաստորը ծանր վիրավորվել էր մայիսի 6-ին նրա դեմ կատարված մահափորձի հետևանքով: Անհայտ անձը գնդակոծել էր Պաստորի ավտոմոբիլը՝ վիրավորելով նրան և վարորդին: Կոմայի վիճակում նրան շտապ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նա ուշքի էր եկել մահվանից միայն մի քանի օր առաջ:

 

Նրա վարորդն ստացած վերքերից մահացել է մահափորձից չորս օր անց: Իշխանապետության ամենահարուստ կնոջ վրա հարձակման պատճառները մինչ օրս հայտնի չեն: Էլեն Պաստորի ամուսինը՝ Կլոդ Պալանկան, Մոնակոյում Ռուսաստանի պատվավոր հյուպատոսն է: