Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Լոնդոնի Չելսիի շրջանում պաշտոնական բացումից մեկ օր առաջ այցելել է ծաղիկների ցուցահանդես, որը խոշորագույնն է աշխարհում: Ներկայիս ցուցադրանքը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հարյուրամյակին:
Ցուցահանդեսում ներկայացված են 500 ցուցանմուշներ, որոնք ստեղծել են լանդշաֆտային դիզայնի առաջատար վարպետները: Թագուհին առանձնահատուկ հետաքրքրություն է հանդես բերել Բիրմինհամի քաղաքային խորհուրդի ներկայացրած կոմպոզիցիայի նկատմամբ, որը վերարտադրում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների խրամատ: Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 24-ը: