Օրգանիզմի կեսնական անհրաժեշտությունն ու քիմիական մարկտկոցը՝ ահա ինչ է նյութափոխանակությունը: Նյութափոխանակության ճիշտ ցիկլից է կախված ձեր ամբողջ օրգանիզմի ճիշտ աշխատանքը: Aroxj.am-ը արդեն ներկայացրել էր, թե ինչ է պետք անել նյութափոխանակությունը բարելավելու համար հոդվածի առաջին մասում:
1. Ընդունեք սպիտակուցներ և բարդ ածխաջրատներ
Որքան երկար է տևում մարսողության գործընթացը, այնքան ավելի արագ է տեղի ունենում նյութափոխանակությունը և սովի զգացողությունն ավելի ուշ է առաջանում: Այնպես որ կարող եք ձեր սննդակարգում ավելի մեծ տեղ տալ սպիտակուցներին (միս, կաթնաշոռ, լոբի, կաթնամթերք) և բարդ ածխաջրատներ (ցորենի թեփով հաց, ձավարեղեն): Ավելի մանրամասն, թե որ մթերքներն են նպաստում նյութափոխանակությանը և ինչպես կարող եք կարդալ այստեղ:
2. Զբաղվեք սեքսով
Սեքսը լավագույն դեղամիջոց է ոչ միան գլխացավի, այլև նյութափոխանակության խանգարման դեմ: Սեքսն օգնում է օրգանիզմը լրացնել թթվածնով, բացի այդ այն օգնում է լինել լավ մարզավիճակում:
3. Սննդակարգում նյութափոխանակությանը նպաստող մթերքներ ներառեք
Կաթնամթերքը լավագույն միջոցն է նյութափոխանակությունը կարգավորելու համար: Դա տեղի է ունենում իր մեջ պարունակվող կալցիումի շնորհիվ:
Գրեյպֆրուտը, լիմոնը, մանդարինը և մյուս ցիտրուսները նույնպես օգտակար են և պարունակում են մեծ քանակով վիտամիններ: Դրանք կարող են օգտակար լինել ոչ միայն նյութափոխանակության համար, այլև իմունային համակարգի, հիվանդությունների կանխարգելման, սրտի, ոսկրերի համար:
Բացի վերը նշված սննդատեսակներից կարող եք օգտագործել նաև խնձոր, տանձ, կարմիր և դեղին բիբար, ընկույզ:
Շարունակությունը` այստեղ: