Հանրահայտ սուպերմոդել Իրինա Շեյքը և նրա սիրելին՝ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նկարահանվել է "Vogue" ամսագրի նոր ֆոտոշարքում, որը լույս կտեսնի պարբերականի հունիսյան համարում: Համացանցում է հայտնվել այդ ֆոտոշարքի լուսանկարներից մեկը, որը զարդարելու է նորաձևության «աստվածաշնչի» շապիկը: Լուսանկարում Շեյքը կրում է հարսանեկան ճերմակ զգեստ՝ ազդրի հատվածում խորը բացվածքով նրբագեղ դեկոլտե, իսկ նրա կողքին Ռոնալդուն է՝ ամբողջովին մերկ, ասես մարմինը կիսով չափ սիրեցյալի ետևում թաքցրած: