Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի փաստաբանը մտադիր է իր սպասարկյալի անունից գանգատ ներկայացնել դատարան Աբել Ֆեռարայի "Welcome to New-York" («Բարի գալուստ Նյու Յորք») ֆիլմի դեմ, որը հիմնված է 2011 թվականի գարնանը Նյու Յորքի Sofitel հյուրանոցում տեղի ունեցած իրադարձությունների վրա: Այդ մասին հաղորդել է Point թերթը: 

 

Ստրոս Կանի փաստաբան Ժան Վեյլը ֆիլմը համեմատել Է աղտեղությունների հետ և նշել, որ կինոնկարը «հրեատյացության տարրեր» է բովանդակում:  

 

ԱՄՀ-ի նախկին ղեկավարը «նողկանք է զգացել այդ ֆիլմի նկատմամբ և դիմել է իր փաստաբաններին՝ ամբողջ ֆիլմի ընթացքում բռնաբարության և այլ զանցանքների մեջ մեղադրանքների կապակցությամբ զրպարտանքի համար դատարան գանգատ ներկայացնելու խնդրանքով»:

 

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որտեղ դերերը խաղացել են Ժերար Դեպարդիեն և Ժակլին Բիսետը, կայացել է մայիսի 17-ի երեկոյան Կաննի 67-րդ կինոփառատոնի շրջանակներում: Այժմ կինոնկարը մատչելի է վաճառքի համար և մի քանի ինտերնետ-հարթակներում: