Այս օրերին, երբ միջազգային մամուլում բազմիցս քննարկվեց և դեռ քննարկվում է Բեյոնսեի ամուսնու` Ջեյ Զիի և նրա քրոջ` երգչուհի Սոլանժի միջև ծագած ընտանեկան սկանդալը, աստղային զույգը նոր տեսահոլովակ է թողարկել, որն օրերս հայտնվել է համացանցում: Տեսահոլովակում նկարահանվել են այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Շոն Պենը, Դոն Չիդլը, Գիլյերմո Դիազը, Էմմի Ռոսսումը, Բլեյք Լայվլին, Ռաշիդա Ջոնսը և այլք: