«Եթե ես գոնե մեկ օր չէի զբաղվում լուսանկարի հետ կապված ինչ-որ բանով` ինձ թվում էր, թե ես շատ կարևոր բան եմ բաց թողել. ասես մոռացել էի արթնանալ»: Ռիչարդ Ավեդոնի անունը հայտնի է բոլոր նրանց, ովքեր քիչ թե շատ կապ ունեն լուսանկարչության հետ: Այս, անկասկած, մեծ լուսանկարիչը կարողանում էր իր լուսանկարներին փոխանցել լույսի և ստվերի ` սևի և սպիտակի խորհրդավոր խաղը: Նրա բոլոր աշխատանքները երկխոսություն են մոդելի, հանդիսատեսի և նույնիսկ ինքն իր հետ, որը վարպետորեն ցույց է տալիս, թե ինչ է լուսանկարը:

 

Ռիչարդ Ավեդոնը ծնվել է Նյու Յորքում, լուսանկարներով հետաքրքրվել է դեռ մանկուց և մինչև նորաձևության  աշխարհում հանդես գալը, նա լուսանկարում էր նավաստիներին` առևտրական նավերում և գովազդային լուսանկարներ անում խանութների համար: Ավեդոնը հաջողության հասավ "Harper’s Bazaar" ամսագրի համար արված ֆոտոշարքից հետո, երբ «նախապես մտածված» և անդեմ ստուդիաներից լուսանկարիչը մոդելներին դուրս հանեց լողափ: Նա լուսանկարւմ էր նրանց ոտաբոբիկ, ավազի մեջ թավալվելիս: Նրա անսովոր և կրքոտ մոտեցումը լուսանկարի նկատմամբ ոչ բոլորն էին հավանում, բայց, անկասկած, ոչ ոք անտարբեր չէր անցնում դրանց կողքով:

 

Իր կարիերայի ընթացքում Ռիչարդ Ավեդոնը հասցրել է միջազգային հայտնիների դիմանկարներ անել` Չարլի Չապլինից մինչև 90-ականների սուպերմոդելներ:

 

 Ներկայացնում ենք ձեզ հանրաճանաչ լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնի առավել հայտնի աշխատանքները:

 

 

Նաստասյա Կինսկին և պիթոնը

 

Ռիչարդ Ավեդոնի այս աշխատանքը ժամանակակից ամենահայտնի լուսանկարներից մեկն է: Այն արվել է 1981 թվականին: Երիտասարդ աստղ, դերասանուհի Նաստասյա Կինսկիի հետ ֆոտոշարքը տևել է 2 ժամ. Ավեդոնը փորձում էր որսալ բիրմայական պիթոնին անհրաժեշտ դիրքում: Ի վերջո, երբ օձը սկսեց դիպչել նրա դեմքին, Ավեդոնը սեղմեց լուսանկարելու կոճակը, և պատմության մեջ ամենահանճարեղ լուսանկարներից մեկը պատրաստ էր:

 

 

 «In Memory of the Late Mr. & Mrs. Comfort» շարքից, 1995 թ.:

Օդրի Հեփբյորն

Ռուդոլֆ Նուրիև

Օմմաժ Մունկաչի (Կարմեն, վերարկուն` «Պիեռ Կարդեն»-ից ), Փարիզ, «Ֆրանսուա-Պրեմիեր»-ի հրապարակ

Քեյթ Մոս

«Դովիման փղերի հետ, երեկոյան զգեստը` Dior-ից», 1955 թ., Փարիզ:

Վերուշկա 

Էլիզաբեթ Թեյլոր

Կատրին Դենյով

 Մերիլին Մոնրո

Ռիչարդ Ավեդոն և մոդել Թվիգգին

Դալայ Լամա XIV  

Լուսանկար Dior-ի համար, Փարիզ, 1956 թ.:

Մարլոն Բրանդո

   Ջոն Գալիանո