Մեծ Բրիտանիայի բժիշկները 71-ամյա կնոջը վերադարձրել են ինքնուրույն քայլելու հնարավորությունը՝ նրան փոխպատվաստելով կոնքազդրային հոդ, որն ստեղծվել է 3D-տիպիչի միջոցով: Այս մասին հաղորդել Է Sky News հեռուստաալիքը:
Տիտանե պրոթեզը, որը պատվերով պատրաստվել է Մերիլ Ռիչարդսի համար, նախագծվել է իսկական հոդի պատկերով և նմանությամբ: Մինչ այն կպատվաստվեր, բրիտանուհին ստիպված է եղել տանել 6 անհաջող վիրահատություն: «Այն, որ ես կրկին կկարողանամ քայլել, պարզապես ֆանտաստիկա է, ես անսահման երջանիկ եմ»,- հայտարարել Է Ռիչարդսը հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Փոխպատվաստման վիրահատությունը կատարել են Սաութհեմփթոնում՝ Մեծ Բրիտանիայի հարավում: Բուն պրոթեզի արտադրությամբ զբաղվել է Բելգիայի Mobilife ֆիրման, որը հիվանդի մարմնի համակարգչային նկարների հիման վրա կարողացել է վերաստեղծել հոդը:
Վիրաբույժ Դուգլաս Դանլոպի խոսքով, որը կատարել է վիրահատությունը, «տիտանը չափազանց ամուր է և որպես պրոթեզ երկար կծառայի»: «Մենք Մերիլ Ռիչարդսի ցողունային բջիջներն օգտագործել ենք որպես սոսինձ հոդի սեւեռակման համար»,- պարզաբանել է նա: Բժիշկները համոզված են, որ առաջիկա տարիներին հիվանդը կարող Է մոռանալ նախկին ցավերի մասին և հազիվ թե կրկին հայտնվի հիվանդանոցում: