Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զեկույց է հրապարակել աշխարհի ժողովրդագրական միտումների վերաբերյալ, որոնք, մասնավորապես, կապված են կյանքի տևողության հետ: Դրան կարելի է ծանոթանալ միջազգային կազմակերպության ինտերնետ-կայքում: Փաստաթղթում նշվում է, որ միջին վիճակագրական աղջիկը, որը ծնվել է 2012 թվականին, կապրի 73 տարի, իսկ տղան՝ շուրջ 68 տարի:

 

Մարդիկ առավել երկար են ապրում Իսլանդիայում՝ 81 տարի: Հաջորդ տեղերում են՝ Շվեյցարիան, Ավստրալիան և Իսրայելը: Ինչ վերաբերում է կանանց կյանքի տեւողությանը, ապա այստեղ առաջատարի դիրքը պահպանում է Ճապոնիան՝ 87 տարի:

 

Կանանց կյանքի տևողությունը զգալի է նաև Իսպանիայում, Շվեյցարիայում և Սինգապուրում: Աֆրիկայի ինը երկրներում կյանքի միջին տևողությունը 55 տարուց պակաս է: Իրադրությունն էլ ավելի վատ է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Սոմալիում: