Esem.am-ը գրում է.

 

Սերիալային դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը վրդովված է. ինչ-որ ինքնակոչ, օգտագործելով նրա անուն ազգանունը, լուսանկարներն ու հայտնի լինելու հանգամանքը, ռուսական ամենահայտնի սոցցանցում Ալինայի անունով էջ է բացել:

 

 

 

«Այդ էջի մասին այսօր եմ իմացել. Ռուսաստանում բնակվող մեկն ինձ հարցրեց՝ արդյոք կա՞մ odnoklassnik-ում: Բացասական պատասխանս լսելուց հետո ինձ երկխոսություն ուղարկեց, որում երևում էր, որ նա մի քանի օր է, ինչ իմ անուն ազգանունով ու լուսանկարով մի կնոջ հետ է  խոսում: Պարզվում է` նա ոչ միայն տղամարդկանց հետ է շփվում, այլև մարդկանցից տարբեր պատրվակներով գումարներ շորթում»,- ESem.am-ին հայտնեց դերասանուհին:

 

 

 

Ալինան կեղծ պրոֆայլը փակելու համար նաև իրավապահ մարմիններին է դիմել: «Ոստիկանությունից ինձ ասացին, որ էջը փակելու և ինքնակոչին հայտնաբերելու համար պետք է դիմում գրեմ, ճիշտն ասած, չեմ կարծում, որ հիմա այդ կայքն այնքան լուրջ տիրույթ է, որ դրա համար արժի գնալ ու փասթաթղթեր լրացնել, եթե ընկերներս օգնեն ու սփամ տան էջին` իրավիճակը շատ ավելի արագ կշտկվի ու ավելորդ թղթաբանական քաշքշուկների կարիք չի լինի»,- հավելեց Ալինան:

 

Դերասանուհին մեր միջոցով ցանկանում է տեղյակ պահել այդ կայքում գրանցված և ինքնակոչի ընկերների ցանկում ընդգրկվածներին՝ չդառնալ խաբեբայի զոհը և չհավատալ նրա ոչ միխոքին, որ հնչում է իր անունից:

 

 

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը