Կալիֆորնիայում կատուն փրկել է փոքրիկ տղային շան հարձակումից: Հետաքրքիր և միևնույն ժամանակ սարսափելի տեսանյութը տեղադրել է CNN-ը: Տեսանյութում կատվի արարքը որակվում է որպես հերոսություն: Նկարագրված է, որ շունը մոտենում է փոքրիկ երեխային և հարձակվում, քաշքշում նրան: Ընտանիքի կատուն վազում է դեպի երեխան և նետվելով շան վրա` փրկում տղային: CNN-ի հաղորդավարները նշում են, որ տղան անհավատալիորեն լավ է, սակայն որոշ վնասվածքներ ունի: Ըստ ռեպորտաժի` շունը պատկանում էր երեխայի ընտանիքի հարևաններին: Կենդանին այժմ մասնագետների դիտարկման տակ է: