Esem.am-ը գրում է.

 

 

Այս օրերին հայրենիքում է գտնվող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Նրա փոխանցմամբ` մի քանի օրով է Հայաստանում. եկել էր մասնակցելու հորեղբոր աղջկա հարսանիքին: Այնուհետև Արթուրը պատրաստվում է ընկերների հետ հանգստանալ Սինգապուրում, որտեղ առաջին անգամ կլինի: Հանգստից հետո միայն, նա կվերադառնա Գերմանիա` շարունակելու պարապմունքները, քանի որ առաջիկա երկու տարիների ընթացքում չի պատրաստվում թողնել մեծ սպորտն ու այդտեղ դեռ անելիքներ ունի:

 

 

 

 

ESem.am-ի հետ ունեցած բացառիկ զրույցի ընթացքում մարզիկը սիրով պատասխանեց ոչ միայնսպորտի վերաբերյալ հարցերինայլև խոսեց անձնականի, պարբերաբար հետաձգվող հարսանիքի  ու ընտրյալի մասին:

 

Թեև Արթուրը չի բացահայտում սիրելիի ով լինելը, սակայն անթաքույց ժպիտով է խոսում նրա մասին: Այժմ էլ մարզիկի համար առաջնային ծրագրերիից մեկն ընտանիք կազմելն է, որին խանգարում է սպորտով զբաղվելը: «Ուզում էի ապրիլին ամուսնանալ, բայց… այս տարի կարող է լինել: Գուցե ամռանը անենք. ինչքան շուտ, այդքան լավ»,-անկեղծացավ բռնցքամարտիկը, ում խոսքով` տարվա մեջ ութ ամիս տանը չի լինում:

 

 

 

 

Արթուրից հետաքրքրվեցինք նաև, այդ դեպքում ինչպես է հանդիպում սիրելիին ու արդյոք վերջինիս կողմից դժգոհություններ չի լսում: «Երբ Հայաստան եմ գալիս, էդ ժամանակ էլ հանդիպում ենք մեր տանը, իրենց տանը»,-նշեց մարզիկն ու հավելեց, որ մշտապես բողոքներ է ստանում սիրելիից»:

 

Տեղեկացնենք, որ «Բարև ԵՍ եմ»-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Արթուրի հետ, որն էլ կներկայացնենք ամսագրի առաջիկա համարում: Նա բացահայտումներ է արել ոչ միայն անձնականից, այլև խոսել է, թե ինչու մինչ այժմ չի հանդիպել մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանին, ինչ բիզնեսներ ունի Գերմանիայում, պատրաստվում է արդյոք որպես իրավաբան աշխատել առաջիկայում և շատ այլ հարցերի մասին:

 

 

 

 

ԼուսանկարներըՏաթևիկ Մկրտչյանի

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը