Իտալացի ռեժիսոր Դանիելե Լուչետին հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասին հրավիրել է գլխավոր դերը խաղալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող իսպանալեզու նոր ֆիլմում: Այդ մասին մայիսի 15-ին հաղորդել է National Catholic Reporter-ը:

 

Ռեժիսորը «Ինձ կոչեք Ֆրանցիսկոս» կինոնկարի ստեղծման համար պլանավորում է ծախսել 12 մլն դոլար, տեղեկացնում է ամերիկյան շաբաթահանդեսը:

 

Ֆիլմի սցենարի հիմքում արգենտինացի լրագրողուհի Եվանգելինա Խիմիտիանի «Ֆրանցիսկոս. ժողովրդի ծոցից ելած պապը» գիրքն է, որը բեսթսելլեր է դարձել: Ակնկալվում է, որ նկարահանումները կսկսվեն այս ամռանը և կավարտվեն մինչև դեկտեմբերի 17-ը, երբ կնշվի քահանայապետի 78-ամյակը: