Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում տեղի է ունեցել զարմանալի մի դեպք. 1 տարեկան երեխան հրաշքով ողջ է մնացել՝ բնակելի շենքի 11-րդ հարկից ընկնելուց հետո։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, Մուսա Դայիբը վայր ընկնելու հետևանքով ուղեղի ցնցում է ստացել, ինչպես նաև՝ ձեռքերի, ողերի ու ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներ։ Բացի այդ, պատռվել է նրա թոքը, և բժիշկները ստիպված են եղել նրան միացնել թոքերի արհեստական օդափոխման սարքին։ Փոքրիկի վիճակը գնահատվում է ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Շարունակությունը` այստեղ: