Օվկիանոսից այն կողմ հայերը մի լավ ուրախացել են, այն էլ` երկու օր անընդմեջ։)․ առաջին “World Armenian Entertainment Awards”-ն արդեն իրականություն է։ Մայիսի 11-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած մրցանակաբաշխությունը միավորել էր Հայաստանում եւ արտերկրում գործունեություն ծավալող այնպիսի արտիստների և հանրային դեմքերի, ինչպիսիք են Սիրուշոն, Անդրեն, Նազենի Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը, Սոֆի Մխեյանը, Ռազմիկ Ամյանը, Լուիզա Ներսիսյանը, Հայկ Մարությանը, Էրիկը, Սիբիլը, Միհրան Ծառուկյանը, Արման Հովհաննիսյանը, Աշոտ Ղազարյանը, Հարութ Փամբուկչյանը և այլք։ 

 

 

 
Սիբիլը և Անդրեն
 


Միջոցառման նախօրեին Փալմ Սփրինգսի “Agua Caliente Casino”-ի հանդիսությունների սրահում կայացել է “WAEA”-ի բացման արարողությունն ու պաշտոնական երեկոն, որին ներկա են եղել Ամերիկայի ամենատարբեր նահանգներից հանգստավայր ժամանած հայ հանդիսատեսի մի մասը: Նրանք երեկոյի ընթացքում ծանոթացել է մինչ այդ իրենց միայն էկրաններից ծանոթ, բայց շատ սիրված դեմքերի հետ:):