Tert.am-ը գրում է.

 

Եվրոպայի ամենաբարձր կառույցներից մեկի՝ Լոնդենի Shard («Բեկոր») կոչվող աշտարակի վերին հարկերում տեղակայված «Շանգրի-Լա» հյուրանոցի սենյակները պարզ արտացոլվում են գիշերային ժամերին՝ ապակյա վահանակների շնորհիվ:

 

Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ 310 մետր բարձրությամբ երկնաքեր-հյուրանոցի արտասովոր դիզայնի շնորհիվ, որի բացումն անցյալ շաբաթ է տեղի ունեցել, հյուրերից ոմանք կարող են հայացքով «ներխուժել» մյուս հյուրերի սենյակ:

 

Այս երևույթը հետևանքն է շենքի անկյունային մասերից դուրս եկող ապակյա վահանակների դասավորվածության, որոնք հայելու նման արտացոլում են սենյակների ինտերիերը, երբ լույսերը միանում են գիշերային ժամերին: Ինչպես ասել է հյուրանոցի գլխավոր տնօրենն՝ այդ դիզայնի արդյունքում մարդիկ իրենց սենյակից կարող են տեսնել, թե ինչ է կատարվում հարևան սենյակում:

 

Շարունակությունը` այստեղ: