Համացանցում է հայտնվել Յուլիա Տիմոշենկոյի լուսանկարը, որում նա պատկերված է  «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթի կերպարով:

 

Հասարակությունը միանշանակ չարձագանքեց ավստրացի տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրսթի հաղթանակին: Գտնվեցին նաև կատակասերներ, ովքեր ի դեմս դերասանի տեսան ուկրաինացի քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոյին: Համացանցը ողողված է ծաղրանկարներով, որոնցում Յուլիա Տիմոշենկոյի դեմքին մորուք է նկարված, իսկ ներքևում գրված է. «Ընտրություններում հաղթելու միակ հնարավորությունը»: