Մայիսի 13-ին վաճառքի է հանվում բրիտանացի լրագրող Գլեն Գրինվալդի «Թաքնվելու տեղ չկա» գիրքը, որը պատմում է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին:

 

Սնոուդենը 2013 թվականին տեղեկատվություն է տարածել Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների զանգվածային լրտեսման մասին՝ հարուցելով խոշոր միջազգային սկանդալ:

 

Գրքում հեղինակը շարադրում է Սնոուդենի հետ իր ծանոթության պատմությունը, պատմում այն իրադարձությունների մասին, որոնք նախորդել են բրիտանական Guardian թերթում Սնոուդենի կողմից հանձնված գաղտնի տեղեկությունների հրապարակմանը, ինչպես նաև խոստանում է հայտնել նոր գաղտնիքներ և ներկայացնել նոր փաստաթղթեր:

 

«Ես կարծում եմ, որ գրքից նյութերի հրապարակումը, որի մեջ կմտնեն Սնոուդենի արխիվից վերցված նոր պատմություններ, լուրջ հետևանքներ կունենա ԱՄՆ-ի համար»,- հայտարարել Է Գրինվալդը: