Tert.am-ը գրում է.
Ժամանակակից տեխնոլոգիաները՝ համակարգիչը, տեսաձայնային ծառայությունները, ոչ միայն օգնում են մարդկանց նոր ծանոթություններ հաստատել, այլև` օտար լեզու սովորել և լրացնել շփման պակասը։
Ինչպես նշում է The Business Insider-ը, ասվածի վառ ապացույցն են բրազիլացի դեռահասները, ովքեր առցանց տարբերակով անգլերեն են սովորում տարեց ամերիկացիների օգնությամբ։
Դեռահասները, ովքեր ցանկանում են լավ անգլերեն խոսել սովորել, սակայն բավարար գումար չունեն Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու համար, կապ են հաստատում տարեց ամերիկացիների հետ, ովքեր շփման կարիք ունեն։ Փոխշահավետ համագործակցության արդյունքում դեռահասները սովորում են անգլերեն, իսկ ամերիկացիներն էլ լրացնում են շփման պակասը։
Շարունակությունը` այստեղ: