Tert.am-ը գրում է.

 

Բալի կղզում կայացել է մերսման սեանս, որին մասնակցել է 1000 մասնագետ և նույնքան կամավոր։ Միջոցառումն անցկացվել է Սանուր լողափնյա շրջանում՝ կղզու հարավ-արևմտյան մասում, հայտնում է lenta.ru-ն։

 

Մերսողները սկսել են աշխատել միաժամանակ։ Սեանսը տևել է 15 րոպե, ինչը, Ինդոնեզիայի Ռեկորդների թանգարանի ներկայացուցիչների խոսքով, համաշխարհային ձեռքբերում է։ Նրանք հայտարարել են, որ նախորդ ռեկորդը սահմանվել է Բանգկոկում, 2013թ. հուլիսին։ Այն ժամանակ սեանսին մասնակցել է 641 մասնագետ և տևել է այն 12 րոպե։

 

Բալիում կայացած միջոցառման բոլոր մասնակցիները ստացել են համապատասխան վկայականներ:

 

Շարունակությունը` այստեղ: