«Եվրատեսիլ 2014» համաեվրոպական հեռուստատեսային մրցույթի հայաստանյան պատվիրակությունը, որն այս տարի ամենամեծերից մեկն էր, հայրենիք կժամանի մայիսի 13-ի լուսադեմին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ մրցույթը հյուրընկալող Կոպենհագենում գտնվող Հայաստանի Առաջին ալիքի PR մենեջեր Արոuսյակ Զախարյանից: Հեռուստատեսային մրցույթի եզրափակիչից հետո մեր երկրի պատվիրակ և մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Արամ MP3-ն իր ֆեյսբության պաշտոական էջում շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր իր կողքին էին այս ամիսների ընթացքում և սատարկում էին իրեն: «Եվրոպայում ապրող իմ սիրելի հայեր շատ շնորհակալ եմ բոլորիդ իմ օգտին քվեարկելու համար: Եթե քվեարկության թվերը չեն համընկել՝ դա ձեր մեղքով չէ: Իրականում ժյուրին է մեզ ցածր միավորներ տվել: Կրկին անգամ շատ շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար»,- գրել է երգիչը:
Կոպենհագենում նրա հետ էին մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական շուրջ 30 հոգուց բաղկացած թիմը, երգչի կինը, ինչպես նաև ընկերները «Վիտամին» հումորային ակումբից: Նրանցից մեկը Գարիկ Պապոյանն էր, ով հեղինակել էր Արամ MP3-ի եվրատեսիլյան «Not alone» երգի խոսքերը:
«Եվրատեսիլ»-ի ոչ «սովորոկան» հաղթողը` Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստը, հանդիսատեսին անտարբեր չթողեց` նրան գովեցին, քննադատեցին, ծաղրեցին, անգամ հայհոյեցին: Շատերն օբյեկտիվորեն նշում էին, որ Ավստրիայի պատվիրակի «Rise Like a Phoenix» երգը կատարողական առումով բավականին բարդ էր, սակայն Վյուրստին հաջողվեց այն ներկայացնել անթերի, ինչն էր երգի մրցույթ հանդիսացող «Եվրատեսիլ»-ի գլխավոր պահանջներից մեկն է: «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպչական հարցերով ղեկավար Սիթցե Բեքքերը իր ֆեյսբուքյ ան էջում նշել է, երգի մրցույթում Կոնչիտայի ներկայացրած «message»-ը հավանելու կամ չհավանելու իրավունք ունի յուրաքանչյուրը, սակայն իր համոզմամբ` կարիք չկա կոպիտ կամ ագրեսիվ հայտարարություններ անել:
«Ավստրիայի թագուհի» տիտղոսին արժանացած մասնակիցը հավաքեց 290 միավոր: Նա հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է բոլոր մարդկանց, ովքեր հավատում են խաղաղությանը: Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում «Join Us» (միացեք մեզ) կարգախոսի ներքո անցկացվող երգի մրցույթի լավագույն հնգյակում հայտնվեցին նաև Շվեդիան, Նիդերլանդները, Հայաստանը և Հունգարիան:
59-րդ «Եվրատեսիլ» մրցույթը անցկացվում էր Դանիայի մայրաքաղաքում, որը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը:
Մրցույթը հաղթողը 2008 թվականից սկսած մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) կողմից ստանում է դասական միկրոֆոնի տեսք ունեցող ձեռագործ մրցանակ:
Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը