Tert.am-ը գրում է.
Nintendo ճապոնական համակարգչային ընկերությունն իր երկրպագուներից ներողություն է խնդրել, որ Tomodachi Life ծրագրում միասեռ զույգեր չկան: Այս մասին գրում է Газета.Ru-ն' Associated Press-ին հղումով:
«Մենք հայցում ենք բազմաթիվ մարդկանց ներողամտությունը, որոնց հիասթափեցրել է միասեռ հարաբերությունների բացակայությունը Tomodachi Life-ում», - ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Nintendo-ից հայտնել են, որ տվյալ պահին խաղում հնարավոր չէ փոփոխություններ անել միասեռական կերպարներով խաղալու հնարավորությունը գործարկելու համար:
Շարունակությունը` այստեղ: