Երգչուհի Անի Լորակը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ նկարահանված Վլադիմիր Իվասյուկի «Балада про Мальви» երգի հիման վրա: 

 

Շարունակելով սոցիալական նախագծերի թեման, որոնց Անի Լորակը մասնակցում է 2004 թվականից՝ դառնալով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, երգչուհին հատուկ Մոր օրվա առիթով Վլադիմիր Իվասյուկի հեղինակած երգը նվիրում է բոլոր մայրերին:

 

Ընտանիքի և մայրության թեման շատ հոգեհարազատ դարձավ Անիի համար. երբ ինքը մայրացավ և մասնակցեց «Ո՛չ որբությանը» բարեգործական ծրագրին: Այս հուզիչ բալլադը Անի Լորակը ցանկանում է նվիրել բոլոր մայրերին՝ շնորհակալություն հայտնելով անկեղծ սիրո և բացսրտության համար: