Բրազիլացի գեղեցկուհի Ադրիանա Լիման վնասվել է Նյու Յորքում անցկացվող նոր ֆոտոշարքի նկարահանումների ժամանակ:

 

"Maybelline" կոսմետիկայի բրենդի նկարահամումների ժամանակ 32-ամյա մոդելն անզգուշորեն գլուխը հարվածել է ավտոբուսի ետնամասի հայելուն: Բարեբախտաբար, Ադրիանան միայն թեթևակի վնասվածք է ստացել: Այդ մասին հայտնում են մոդելի ներկայացոցիչները: 

 

Նշենք, որ բրազիլացի հայտնի մոդելը շարունակում է "Maybelline"-ի հետ համագործակցությունը: Նա դարձել է բրենդի կոսմետիկայի նոր հավաքածուի դեմքը, ինչպես նաև հանդիսանում է նույն բրենդի գեղեցկության դեսպանը: