Ամերիկյան հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյը երկրպագուներին ուրախացրել է նոր երաժշտական տեսահոլովակով:

 

Աստղը, ով պատրաստվում է իր ստուդիական նոր ալբոմի շնորհանդեսին, տեսահոլովակ է նկարահանել իր նոր հիթի՝ «West Coast»-ի համար: Նոր տեսահոլովակի պրեմիերայի մասին երգչուհին հայտնել է իր թվիթերյան էջում: