Aroxj.am-ը գրում է.
Նյութափոխանակությունը վերականգնելու լավագույն միջոցը դիետաներից հրաժարվելն է: Բանն այն է, որ նյութափոխանակության նորմալ ընթացքին խանգարում է կալորիաների պակասը, քանի որ այդ դեպքում օրգանիզմը զրկվում է իրեն անհրաժեշտ էներգիայից: Այդ պատճառով արգելվում է հետևել խիստ դիետաների, քանի որ, այդպիսով նյութափոխանակությունը «ընկնում է», որի արդյունքում նույնիսկ մեկ կոնֆետը կարող է դառնալ գիրացման պատճառ:
Նախ փորձենք հասկանալ, թե որոնք են այն պատճառները, որոնց արդյունքում նյութափոխանակության հետ կապված խնդիրներ են առաջանում:
Տարիքը
Նյութափոխանակության մակարդակը իջնում է տարիքի հետ: Այս դեպքում պատճառը ֆիզիկական ակտիվության պակասն է և մկանային զանգվածի անկումը: 30 տարեկանից հետո նյութափոխանակության մակարդակն օրգանիզմում աստիճանաբար նվազում է 5-10 %-ով, իսկ մկանային զանգվածը՝ տասը տարին մեկ 3.2 կգ-ով: Մկանային հյուսվածքների և նյութափոխանակության նվազմանը զուգահեռ առաջանումմ են ճարպային հյուսվածքներ:
Սեռը
Կանանց մոտ նյութափոխանակության մակարդակը ցածր է, քան տղամարդկանց մոտ: Պատճառն այն է, որ արական սեռի մոտ մկանային զանգվածն անհամեմատելի շատ է, իսկ դա ինչպես վերևում նշեցինք կարևոր է նյութափոխանակության բարձր մակարդակ ունենալու համար:
Նյութափոխանակության մակարդակը պահպանելու համար կարևոր են կանոնավոր մարզումները, վարժությունները (հիմնականում ուժային մարզումներ):
Շարունակությունը՝ այստեղ: