Ռուս-հայկական սլավոնական համալսարանի մեծ դահլիճում մայիսի 12-ին տեղի կունենա «Երաժշտությունը լեզուների միջով» (Music through Languages) խորագրով համերգը: Համերգին կասմակցի նաև «Նեմրա» հայկական ռոք-խումբը: Կազմակերպիչները համոզված են, որ իրենց կհաջողվի «վառել» այս գարունը վառ գույներով: Միջոցառման մուտքն ազատ է:
«Նեմրա» հայկական ռոք-խումբը 2014 թվականի փետրվարի 17-ին կայացած համերգով նշել էր իր հիմանդրման երկամյակը: 2013 թվականի օգոստոսի 28-ին «Ստոպ» ակումբում հանդիսատեսին էր ներկայացել իր առաջին համերգով: Թեև խումբը ձևավորվել է 2011 թվականի ամռանը, իր բուն գործունեությունն սկսել է 2012 թվականի փետրվարի 17-ին: Շուտով խումբը կներկայանա իր առաջին տեսահոլավակով, իսկ երգացանկի մյուս մասը ձայնագրման և ստեղծման փուլում է: