Հայազգի շոումենի, ինչպես և մնացած բոլոր ուսանողների համար, մայիսին սկսվել են աենաթեժ օրերը: Միխայիլը շուտով կստանա իրավաբանի ավարտական վկայական: Այդ իսկ պատճառով նա պատրաստվում է բակալավրի կոչման պաշտպանությանը: Ընդ որում՝ նա այդ անում է բացառապես մայրամուտից հետո: Գալուստյանը դիպլոմային աշխատանք է գրում, երբ ազատ ժամանակ է գտնում և տանը բոլորը քնած են լինում: Միխայիլի համար, ի դեպ, սա արդեն 4-րդ ուսումնական հաստատությունն է, որը նա հաջողությամբ ավարտում է: Բացի հանրակրթական դպրոցից, դերասանն ավարտել է հայրենի Սոչիի բժշկական ուսումնարանը՝ բուժակ-մանկաբարձ մասնագիտությամբ և Տուրիզմի և առողջարանային գործի ինստիտուտը՝ պատմության և իրավունքի ուսուցիչ մասնագիտությամբ: Միխայիլը ծիծաղում է. «Եվ ամեն անգամ ես ստիպված եմ լինում ավարտական աշխատանքս գրել էքստրեմալ պայմաններում: Միայն նախկինում ժամանակս չէր բավականացնում ՈՒՀԱ-ի պատճառով, իսկ հիմա ես զբաղված եմ սեփական՝ «Подарок с характером» ֆիլմիս պրոդյուսերական գործով: Այդ պատճառով էլ ստիպված եմ լինում ավարտական աշխատանքիս վրա ճգնել գիշերները»: