Ճապոնիայում աճող ժողովրդականություն են վայելում ֆիթնես-ակումբները երեխաների համար, որտեղ ընդունում են նույնիսկ 6-շաբաթական նորածիններին: Նման դասարաններ ունի, օրինակ, MY GYM անվանումը կրող հաստատությունը, որը բաժանմունքներ է բացել Տոկիոյի վեց շրջաններում: Մանկիկներին առաջարկում են հատուկ ամրապնդող մարմնամարզություն և պարեր հատուկ ընտրված երաժշտական ստեղծագործությունների ներքո: Այս սկսնակ խմբերում պարապում են ընդհուպ մինչև վեց ամսականը:
Ավելի հիմնավոր մարմնամարզություն են առաջարկում երեք տարեկանից բարձր երեխաներին: Դրանք ճկունության, ուշադրության, արյունատար անոթների խթանման վարժություններ են, որոնք իրականացվում են հատուկ խաղի տեսքով՝ փոփոխվող ռիթմով, որը մշակել են մանկական սպորտի մասնագետները:
Ճապոնիայում ավանդաբար մեծ պահանջարկ են վայելում նաև կարատեի և մյուս արևելյան մարտարվեստների դպրոցները, որտեղ պարապում են երեք տարեկանից: Հինգ տարեկանից երեխաներին ընդգրկում են լիամասշտաբ ֆիթնեսի մեջ, որը հիմնված է խաղային վարժությունների և պարերի վրա՝ այկիդոյի և հենց նույն կարատեի տարրերի վրա:
Մասնագետները հավատացնում են, որ վաղ հասակից պարապմունքների լավ մտածված ծրագրերը կարող են մարդու համար առողջություն և լավ կազմվածք ապահովել մնացած ամբողջ կյանքում: Ճապոնիայում մանկական ֆիթնեսն, ինչպես և չափահասներինը, արժե ամսական 100 – 120 դոլար: