Ֆինլանդիան աշխարհի լավագույն երկիրն է ճանաչվել մայրերի և երեխաների համար: Արդեն երկրորդ տարին անընդմեջ այն գլխավորում է «Փրկեցեք երեխաներին» (Save the children) միջազգային հասարակական կազմակերպության վարկանիշը, որը կազմվել Է 178 պետությունների մասին տվյալների հիման վրա:
Գնահատումը կատարվել է հինգ հիմնական կատեգորիաներով. մայրերի առողջության վիճակը, երեխաների վաղ մահացության վտանգը, կրթության մակարդակը, երկրում եկամուտների մակարդակը և կանանց քաղաքական դրությունը: Դրանցից ոչ մեկում Ֆինլանդիան չի զբաղեցրել ամենաբարձր հորիզոնականը, սակայն դարձել Է միակ երկիրը, որը հայտնվել է բոլոր կատեգորիաներում էլ տասնհինգ լավագույնների շարքում:
Գլխավոր գործոններից մեկը, որը հաշվի է առնվել վարկանիշում, դարձել Է մահացության մակարդակը: Ֆինլանդիայում այն ամենացածրերից մեկն է մոլորակում. այստեղ 345 երեխայից սոսկ մեկը չի ապրում մինչև 5 տարեկան: Իսկ ամենացածր մակարդակը գրանցվել Է Նորվեգիայում՝ 357 երեխայից մեկը:
Մայրության հաձար լավ պայմաններ են նաև Շվեդիայում, Իսլանդիայում, Նիդեռլանդներում և Դանիայում. այս երկրները վարկանիշում զբաղեցրել են Ֆինլանդիային հաջորդող հորզոնականները: Հայաստանն զբաղեցրել է 95-րդ տեղը, Ռուսաստան 62-րդն Է:
Վերջին տեղերում են Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած պետությունները, վարկանիշը եզրափակում է Սոմալին: Այստեղ մահացությունը չափազանց բարձր է. կյանքի ծանր պայմանների պատճառով երկրում յուրաքանչյուր յոթերորդ երեխան չի ապրում մինչև հինգ տարեկան:
Կազմակերպությունում նշում են, որ այն տարածաշրջաններում, որտեղ տեղի են ունենում զինված հակամարտություններ կամ պատահում են բնական համաղետներ, ամենախոցելի կատեգորիաներն են դառնում հենց կանայք և երեխաները. նրանց համար վաղաժամ մահվան վտանգն աճում Է 14 անգամ: