ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանի Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցի աշակերտուհի Լիլյա Առաքելյանն ապրիլի 15-ին Փարիզում մասնակցել է Ալեքսանդր Սկրյաբինի անվան դաշնակահարների 14-րդ միջազգային մրցույթին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհալի դաշնակահարուհին արժանացել է 1-ին մրցանակին և մասնակցել Փարիզի «Ադվար» թատրոնի դա հլիճում կայացած մրցույթի գալա համերգին:
Լիլյա Առաքելյանը սովորում է պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: 2012 թվականին երաժիշտ կատարողների «Ֆլամ» միջազգային 23-րդ մրցույթի միջին տարիքային խմբում Լիլյան արժանացել էր 1-ին մրցանակի: Նա Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդամ է, որի շրջանակներում համերգներով հանդես է եկել 2010թ. Ֆրանսիայում և 2013թ. Բուլղարիայում: