Մոսկվայի մի քանի կինոթատրոններում տեղի կունենա «Հիշատակի Էշելոններ – Հաղթանակի Էշելոններ» ռազմահայրենասիրական կինոյի փառատոնը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ուսանողական համայնքի» ներկայացուցչուհին:
«Հիշատակի Էշելոններ – Հաղթանակի Էշելոններ» փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա մայիսի 6-ին: Այն տեղի կունենա «Սատուռն» կինոթատրոնում, որտեղ կցուցադրվի Ֆյոդոր Բանդարչուկի «Ստալինգրադ» ֆիլմը»,- ասել է նա:
Փառատոնը կտևի մինչև մայիսի 10-ը: Միջոցառման հյուրերը կդիտեն «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են», «Բալլադ զինվորի մասին», «Կհիշեմ», «Պատմություն իսկական մարդու մասին», «Թռչում են կռունկները», «Երդվում եմ, Լենինգրա՛դ» և շատ այլ ֆիլմեր: «Մոսկինոյի» կայքում նշված է, որ բոլոր միջոցառումների և ցուցադրությունների մուտքն ազատ Է: