Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչին մնացել են հաշված ժամեր: Երաժշտական այս մրցույթին ամեն տարի հաջողվում է հեռուստացույցի մոտ հավաքել միլիոնավոր հեռուստադիտողների: Հայաստանի տարածքում մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կցուցադրիվի մայիսի 6-ին Առաջին ա լիքի ուղղիղ եթերում ժամը 23:00-ին: Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին համարի ներքո: Այս երեկո առաջին կիսաեզրափակիչին 10 տեղի համար կպայքարեն 16 երկրների` Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսատանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Ռեմոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները:

 

Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը կընտրվեն ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում 50/50 հարաբերակցությամբ:

 

Արամ MP3-ի երկրպագուները շարունակում են բարեմաղթանքներով և սատարող կոչերով հեղեղել նրա ֆեյսբուքյան էջը:

 

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն Արամ MP3-ին ներառել էր «Եվրատեսիլ-2014»-ի մայիսի 4-ին տեղի ունեցած բացման արարողության կարմիր գորգի վրա հայտնված ամենաոճային մասնակիցների շարքում: Արամ MP3-ն, ով, համաձայն բուքմեյքերների կանխատեսումների, այս տարվա «Եվրատեսիլ»-ի առաջատարն է, հայտնվել է կարմիր գորգին իտալական մաֆիոզիի ոճային տեսքով' կանաչ գուլպաներով, մանուշակագույն փողկապով, սև ակնոցով:

 

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակին մեծ էկրանի առաջ սատարել ցանկացողները կարող են այցելել Yerevan Mall, ուր այցելուների համար մուտքն ազատ է:

 

Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Not alone երաժշտության հեղինակը Արամ MP3-ն է, խոսքի հեղինակը` Գարիկ Պապոյանը: Ի դեպ, Եվրոպական հեռարձակողների միությունը և «Եվրատեսիլ» երգի մրցույթի ստուգիչ խումբը որոշել են այս տարի առաջին անգամ հրապարկել միջազգային երգի մրցույթին մասնակցող երկրների ազգային ժյուրիի անդամների անունները, ովքեր քվեարկելու են եզրափակիչի և համապատասխան կիսաեզրափակիչների ժամանակ: Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են երգչուհիներ Ինգա, Անուշ Արշակյանները, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, քանդակագործ, նկարիչ Արման Դավթյանը: Ժյուրիի նախագահն է երաժիշտ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ասատուր Ասատրյանը։