Tert.am-ը գրում է.

 

Հաճախ կարելի է լսել ամենատարօրինակ վիրահատություններ անող կանանց մասին, ովքեր ձգտում են «Բարբիի» տեսք ունենալ, սակայն երբեմն տղամարդիկ ևս ցանկանում են անթերի տեսք ունենալ՝ իրենց վերածելով տիկնիկի:

 

Ինչպես հայտնում է Oddity Central-ը՝ բրազիլացի բորտուղեկցորդը, ով բնակվում է Մեծ Բրիտանիայում, 150000 դոլար է ծախսել վերջին 10 տարվա ընթացքում՝ կենդանի «Քեն» տիկնիկի վերածվելու համար:

 


30-ամյա Ռոդրիգո Ալվեսը 20 կոսմետիկ միջամտություն է իրականացրել մարմնի տարբեր մասերում, ինչպես օրինակ՝բոտոքս, շուրթերի հաստացում, մազերի հարդարման լազերային բուժում, որովայնի և կրծքի իմպլանտանտների տեղադրում, լիպոսակցիա (էսթետիկ վիրահատություն՝ մարմնի տարբեր հատվածներում կուտակված ավելորդ ճարպաշերտը հեռացնելու նպատակով): Այսօր Ռոդրիգոն ասում է, որ իր մարմնի կատարելագործումը դեռևս շարունակական բնույթ է կրում:

 

Շարունակությունը`այստեղ: