Կյանքի 81-րդ տարում վաճխանվել է ՌԴ-ի ժողովրդական արտիստուհի Տատյանա Սամոյլովան: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի Կինոյի դերասանների գիլդիայում:

 

«Տատյանա Եվգենևնան մահացել է գիշերը, թաղման վայրը հայտնի կկառնա ցերեկը»,- նշել են գիլդիայում: Մայիսի 4-ին լրացել էր Սամոյլովայի 80 տարին:

 

Սամոյլովան Կաննի կինոփառատոնի դափնեկիր է: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերի թվում են՝ «Թռչում են կռունկները» և «Աննա Կարենինան»: