Ամերիկյան փոփ դիվա Մերայա Քերին ներկայացրել է «Me I Am Mariah: The Elusive Chanteuse» անվանումը կրող իր ստուդիական ալբոմի պաշտոնական շապիկը:
Երգչուհին ծանուցել է իր նոր երաժշտական աշխատանքի շնորհանդեսի մասին, որը կդառնա արտիիստուհու առաջին նոր լոնգփլեյը` արված վերջին 4 տարվա ընթացքում: Ալբոմի շնորհանդեսը, որում տեղ կգտնի 18 նոր կոմպոզիցիա, տեղի կունենա մայիսի 27-ին:
Սկավառակի շապկին Մերայան պատկերված է սեքսուալ լողազգեստով` ցուցադրելով անհավանականորեն բարեկազմ մարմինը: Փոփ դիվայի նոր ալբոմի շապիկը զարդարող պատկերը քիչ քննադատության չարժանացավ, քանի որ այդ լուսանկարում Մերայան անբնական տեսք ունի. ֆոտոշոփի շնորհիվ լուսանկարիչներին հաջողվել է ախորժելի բարեմասնություններով և փարթամ կրծքով 44-ամյա գեղեցկուհուն վերածել ստանալ բարեկազմ երիտասարդ աղջկա:
Իրականում Մերայայի կազմվածքն այնքան իդեալական չէ, որքան նրա նոր ալբոմի շապկին