Ռուսաստանցիների երեք քառորդն (78 տոկոսը) իրեն երջանիկ է զգում. վերջին տարում երջանկության ինդեքսը հասել է 25-ամյա առավելագույնին: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Հասարակական կարծքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կայքում:
Մյուսներից ավելի հաճախ իրենց երջանիկ են համարում 18-ից մինչեւ 24 տարեկան երիտասարդները (92 տոկոս): Երջանիկ մարդկանց այսչափ բարձր թիվը Ռուսաստանում պահպանվում Է վերջին երկու տարիների ընթացքում (77 տոկոս՝ 2012 և 2013 թվականներին):
Յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցու համար երջանկության զգացումն անկաքտելիորեն կապված է ընտանիքի բարեկեցության հետ: Ոմանք ուրախությունը գտնում են երեխաների ու թոռների մեջ, բացի այդ, երջանկության կարևոր գործոն է հետաքրքիր աշխատանքի և ուսման առկայությունը: Կրկնակի շատացել են այն մարդիկ, ովքեր երջանկությունը բացատրում են նրանով, որ պարզապես ուրախալի է ապրելը: Նրանք, ովքեր իրենց դժբախտ են համարում, հիմնականում գանգատվում են եկամուտների ցածր մակարդակից կամ հիվանդությունից:
Համառուսաստանյան հարցումը ՀԿՈւՀԿ-ն անցկացրել է ապրիլի 19-20-ին: Հարցմանը 1600 մարդ է մասնակցել Ռուսաստանի 42 մարզերի, երկրամասերի և հանրապետությունների 130 բնակավայրերում:
Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը: