Շանհայում կառուցվող Դիսնեյլենդ ժամանցային զբոսայգու համար կատարվող ներդրումները, որի բացումը սպասվում է հաջորդ տարի, կավելացվեն 800 մլն դոլարով: Ինչպես տեղեկացնում է Shanghai Daily թերթը` դա թույլ կտա սպասարկել 30 տոկոսով ավելի այցելուների:
Չինական Shanghai Shendi Group պետական ընկերությունը, որը Walt Disney Co-ի գործընկերն է նախագծի իրացման հարցում, կապահովի լրացուցիչ ներդրումների 43 տոկոսը, մնացած 57 տոկոսը՝ Walt Disney-ն ինքը: Այդ միջոցներով կկառուցեն զվարճանքի լրացուցիչ օբյեկտներ, հասարակական սննդի կետեր և հուշանվերների խանութներ:
Նախագծում ներդրումների սկզբնական ծավալը կազմել է 4 մլրդ դոլար: Walt Disney-ում Շանհայի Դիսնեյլենդի թողունակության ընդլայնման նպատակահարմարությունը բացատրում են ՉԺՀ-ի զբոսաշրջության բնագավառում շարունակվող բումով:
Այսպես, ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոբերտ Այգերի խոսքով՝ ինքը շատ տպավորված Է Չինաստանի տնտեսական ուցանիշներից, միջին դասի արագ աճից և Շանհայ զբոսաշրջիկների ներհոսքի զգալի ավելացումից: Walt Disney-ում հաշվարկել են, որ զվարճանքների կառուցվող զբոսայգու մերձակա շրջաններում բնակվում է շուրջ 330 մլն մարդ, որոնց եկամուտների մակարդակը թույլ Է տալիս նրանց դիտել որպես Դիսնեյլենդի պոտենցիալ այցելուներ: