1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն` կարևորելով անցյալի հուշարձանների պահպանությունը, ստեղծեց Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր (ապրիլի 18): Ամեն տարի հուշարձանների պահպանության օրն ունենում է իր խորհուրդը, որի շրջանակներում իրականացվում են մշակութային տարաբնույթ միջոցառումներ:
Մենք բոլորս տեսել ենք հետաքրքիր հուշարձաններ, որոնք իրենցից ներկայացնում են թե′ պատմական, թե′ մարդկային հոգեբանական, թե′ խորհրդանշային դրսևորումներ:
Սակայն աշխարհում քիչ չեն նաև այնպիսի արձաններն ու ճարտարապետական կառույցները, որոնց դիտելիս երբեմն տհաճություն ես զգում, երբեմն սարսափ, իսկ երբեմն էլ հասկանում ես, որ տվյալ արձանը ստեղծելիս հեղինակը գտնվել է ոչ կայուն և նորմալ հոգեբանական կացության մեջ:
«Շատ քանդակագործներ տառապել են հոգեկան խանգարումներով, կամ իրենց գործերը ստեղծել են որևէ դեղորայքի ազդեցության տակ, քանի որ այդ քանդակները նորմալ և առողջ վիճակում գտնվող մարդիկ պարզապես ի վիճակի չեն ստեղծելու նման քանդակներ»,-խեղաթյուրված արձանների մասին խոսելիս հայտնել է ռուս հայտնի քանդակագործ Լեոնտի Ուսովը:
Ստորև կներկայացնենք այս տարօրինակ, անսովոր, սարսափելի, հաճախ նաև անիմաստ արձանների լուսանկարները: