Նյու Յորքում գործազուրկների թվի կրճատումն ուղեկցվում է աշխատավարձի մակարդակի նվազեցմամբ: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը՝ վկայակոչելով զեկույցը, որ նյույորքյան Center for Economic Opportunity –ն պատրաստել է Քաղաքային խորհրդի համար:

 

Հետազոտության հեղինակները նշել են, որ դեռ 2012 թվականին Նյու Յորքի չքավոր բնակչության բաժինը կայունացել էր 21,4 տոկոսի մակարդակին: Դրա հետ մեկտեղ կրճատվել Էր գործազուրկների թիվը, բայց նվազել էր աշխատավարձը: Այժմ միտումը պահպանվում է. որքան ավելի շատ մարդ է աշխատում, այնքան ավելի մեծ չափով է աշխատավարձը հետ ընկնում գներից:

 

2011 թվականին 46 տոկոս էր կազմում այն մարդկանց թվաքանակը, որոնց եկամուտների մակարդակը պակաս էր սահմանված աղքատության շեմի 150 տոկոսից: Ներկայում այն քաղաքացիների թիվը, որոնք դժվարությամբ են ծայրը ծայրին հասցնում, դեռեևս կազմում է Նյու Յորքի բնակչության գրեթե կեսը:

 

Ըստ փորձագետների գնահատումերի՝ քաղաքի տնտեսական խնդիրները բարդանում են Ասիայից սերվածների թվաքանակի աճով. դա բնակչության այն խումբն է, որը 2008 թվականից աղքատության մակարդակով «հասել է» իսպանախոս ամերիկացիներին, որոնք ավելի վաղ համարվում էին Նյու Յորքի ամենաանապահով բնակիչները: