Aroxj.am-ը գրում է.
Աշխատանքային օրվա ընթացքում մենք մեծամասամբ կամ նստած ենք կամ կանգնած: Այս երկու կեցվածքների դեպքում էլ մեծ լարվածություն է ընկնում մեջքի վրա: Կյանքի այսպիսի ռիթմը ժամանակի ընթացքում մի շարք խնդիրներ է առաջացնում ողնաշարի համար: Օրինակ, կանգնած վիճակը կարող է պատճառ դառնալ խոնդրոզի առաջացման, նստած վիճակը` օստիոխոնդրոզի: Եվ սա ամենը չէ: Սա այն է, ինչ ձեռք կբերեք լավագույն դեպքում: Իհարկե, սրա դեմ պայքարի մի շարք ավանդական ձևեր կան, ինչպես օրինակ ոտքերը բարձր դրած պառկած դիրքը: Կամ կիսապարկած դիրքը, երբ մեջքի թեքությունը դեպի ետ հատում է 90 աստիճանը: Սրանք ժամանակավոր արդյունքներ են տալիս: Մենք արդեն անդրադարձել ենք մեջքի ցավերից խուսափելու մեթոդներին: Այդ մասին նյութը կարող եք կարդալ այստեղ: Այս անգամ առաջարկում ենք բացի ցավերից խուսափելու մեթոդից նաև ամրացնել ու հանգստացնել մեջքը մի քանի վարժություններով, որոնք կարող եք դիտել ու լսել ստորև ներկայացված տեսանյութում: Դրանք շատ հեշտ է կատարել: Կարող եք միացնել ու հետևելով մարզչին կատարել վարժությունները:
Տեսանյութը` այստեղ: