Ապրիլի 30-ին նշվում Է Ջազի միջազգային օրը: Այդ օրը տոնելու վերաբերյալ որոշումը 2011 թվականի նոյեմբերին ընդունվել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովում: Դրա նպատակը ջազի՝ որպես հաշտությանը, միասնությանը, երկխոսությանը և մարդկանց միջև շփումների ընդլայնմանն աջակցող ուժի դաստիարակչական դերի մասին միջազգային հասարակայնության իրազեկվածության աստիճանի բարձրացումն է:

 

Ջազը (jazz) որպես ամերիկյան մշակույթի հատուկ շերտ առաջացել է XX դարի սկզբին ԱՄՆ-ի հարավում եվրոպացիների հանրաճանաչ-կենցաղային, երգապարային երաժշտության հետ աֆրոամերիկացիների երաժշտական բանահյուսության տարբեր ձևերի պատմական միաձուլման շնորհիվ, բանահյուսություն, որն սկիզբ է առնում հին արևմտաաֆրիկյան ավանդույթներից:

 

Ջազը՝ որպես երաժշտական արվեստի տեսակ անցել է զարգացման մի քանի փուլ. 1900 – 1920-ական թվականների ավանդական ջազ (նորօռլեանական և չիկագոյական ոճեր, դիքսիլենդ), 1930-ական թվականների սվինգ, 1940 – 1950-ական թվականների բիբոլ, քուլ-ջազ, 1960-ական թվականների ֆրի-ջազ, 1970-ական թվականների ջազ-ռոք:

 

1920-ական թվականներից սկսվել Է ջազի տարածումը Եվրոպայի, այնուհետև Ասիայի երկրներում: Փոխգործակցելով երաժշտության այլ տեսակների հետ՝ ջազը ծնունդ Է տվել հիբրիդային ձևերի, ինչպիսին է սիմֆոջազը, ազդեցություն Է ունեցել XX դարի կոմպոզիտորական երաժշտության վրա: Ջազի պատմության մեջ են մտել Լուի Արմսթրոնգի, Էլլա Ֆիցջերալդի, Գլեն Միլլերի, Բենի Գուդմանի, Դիզի Գիլեսփիի, Դյուկ Էլինգտոնի անունները:

 

2014 թվականին տոնակատարության մեկնարկը կտրվի Ճապոնիայի Օսակա քաղաքում: 1920-ական թվականներին քաղաքը համարվում էր «ջազի Մեքքա»: Ապրիլի 30-ին այստեղ տեղի կունենան ուսուցողական ծրագրեր, ներկայացումներ և զանազան ակցիաներ ջազի բազմաթիվ սիրահարների մասնակցությամբ: