"Victorias secret"-ի ամենագեղեցիկ մոդելներից մեկը` Ադրիանա Լիման, նկարահանվել է "Vogue" ամսագրի իսպանական տարբերակի նոր ֆոտոշարքում: Հրեշտակի լուսանկարները տեղ կգտնեն հայտնի ամսագրի մայիսյան համարում: Ֆոտոշարքի հեղինակը ֆեշն լուսանկարիչ Միգել Ռիվերիեգոն է, որ աշխարհահռչակ մոդելների և հայտնի աստղերի բազմաթիվ լուսանկարների հեղինակ է: