Գիտնականներն անընդհատ նորանոր տարօրինակ արարածների են հայտնաբերում օվկիանոսի խորքերից, որոնք մինչ այդ անհայտ էին գիտությանը։ Այս արարածներն էվոլյուցիայի ընթացքում ձեռք են բերել տարբեր հատկանիշներ, օրինակ` ֆոսֆորիկ լուսարձակում ունենալու հատկություն, որոնք կիրառում են որպես խայծ՝ իրենց զոհերի համար։ Այս անգամ National Geographic-ն անդրադարձել է «դժոխքի վամպիրը» կակղամորթին:

 

Օվկիանոսի մութ խորքերում է իր սարսափեցնող տեսքով ապրում «անվնաս վամպիրը»: Նրա մարմինն ունի մուգ կարմիր գույն, իսկ աչքերը բաց կապույտ կամ կարմիր` կախված լուսավորությունից:


Նրանցից շատերի աչքերի շուրջը և շոշափուկների ծայրերին կան լուսարձակող օրգաններ՝ լուսակիրներ, այդպիսին է, օրինակ, «հրաշք լամպ» կաղամարը: Այս ծովային յուրահատկությունը ծածկված է սուր-ծակող փշերով, որոնք ատամներ են հիշեցնում: Այս ամենի պատճառով էլ նա ստացել է հենց «դժոխքի վամպիր» անվանումը:

 

Չնայած այս ամենին, այս կակղամորթը բացարձակապես անվնաս է, եթե ստիպված չէ պաշտպանել: Դժոխքի վամպիրը որսի դուրս չի գալիս և չի փորձում գտնել «կենդանի ուտեստ»: Փոխարենը նա ուտում է ջրիմուռների, զոհ գնացած ձկների և ջրի խորքերում եղած այլ «մթերքների մնացորդներ»:

 

Սնունդը նրան օգնում է հավաքել իր սրածայր ատամները, որոնք հանդիսանում են որպես որսալու հիմնական «գործիք»: Այս ատամները ծածկված են բարակ մազմզուկներով:


Այս գլխոտանիները թշնամու հարձակումից պաշտպանվում են՝ փախուստի դիմելով: Նրանք մարմնի խոռոչից ջուրը կտրուկ դուրս են մղում և առաջացած ռեակտիվ ուժով առաջ մղվում:

 

Ստորև ներկայացնում ենք «դժոխքի վամպիրի» պայքարն ու խաղը օվկիանոսային աշխարհի դեմ: