Իսրայելի Softwheel ինովացիոն ընկերությունն ստեղծել է անիվ, որը ցնցամեղմվում է ավտոմատ ռեժիմով: Այս մասին հաղորդել Է Israelinfo լրատվական ռեսուրսը: Անիվը պլանավորվում է օգտագործել հեծանիվներում և հաշմանդամների սայլակներում:

 

Անվի մեխանիկան այնպիսին Է (անվաճաղերի փոխարեն դրանում ցնցամեղմիչներ են), որ այն առանց կտրուկ ցնցումների կարող է ընթանալ նույնիսկ աստիճաններով, մեղմացնել բախումներն արգելքների հետ: Անվի պարամետրերը կարելի Է փոխել ըստ փոխադրամիջոցի տիրոջ ցանկության: Դրանք առեւտրական ցանցում կհայտնվեն հաջորդ տարի: